Պատահարներ

Վթարի է ենթարկվել Boeing 777 ինքնաթիռը, որում գտնվել է 241 մարդ. ինքնաթիռի բեկորներն ընկել են շենքերի վրա

Կոլորադո նահանգի հյուսիսային մասում 241 ուղեւոր տեղափոխող Boeing 777-ի շարժիչը խափանվել է, ինչի հետեւանքով ինքնաթիռից պոկվել են շարժչի պատյանի մասերը, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դենվերի միջազգային օդանավակայանում:

Ինքնաթիռը պատկանել է United Airlines ավիաընկերությանը եւ կատարում էր չվերթ դեպի Հոնոլուլու: Տուժածներ չկան:

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննում է այդ դեպքն ու խնդրել է Կոլորադոյի բնակիչներին ձեռք չտալ բեկորները, եթե դրանք գտնեն:

Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ կաշխատի գերատեսչության հետ շարժչի բեկորները հետաքննելու համար, որպեսզի վերհանի քաղած դասերը ինքնաթիռ նստելուց առաջ անվտանգության զգացողությունն առավելագույն չափով բարձրացնելու համար: