Հասարակություն

Երևանում երիտասարդ տղա են սպանել, ավտոմատներով վրան կրակելով. մանրամասներ. միայն իմանաք, թե ով է նա (տեսանյութ)

Երևանում 29-ամյա երիտասարդի ուղղությամբ կրակահերթ է արձակվել եւ սպանվել բնակելի շենքի բակում՝ մեջքով կանգնելու համար։

«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր մանրամասներ պարզել 2019թ հոկտեմբերի 9-ին 29-ամյա Մխիթարյանի սպանության հանգամանքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երիտասարդի սպանությունը տեղի է ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում. դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակի կրակված չորս պարկուճ և երկու գնդակ, իսկ բացօթյա նստարանի մոտ՝ արնանման հետքեր։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին

մասի հատկանիշներով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու համար։

Տուժողը հաշվառված էր Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում, սակայն բնակվում էր Երևան քաղաքի՝ այսպես կոչված Մետաքսի թաղամասում։