ԳԼԽԱՎՈՐՔաղաքական

Ոստիկանությունը մեկնաբանում է Վահե Ղազարյանի ազատման դիմումի լուրը

Տելեգրամյան ալիքներից մեկը քիչ առաջ հրապարակում էր արել` գրելով, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել։

Հրապարակման մեջ նաեւ նշված էր, որ ազատման դիմում է նա գրել` չենթարկվելով Փաշինյանի ապօրինի հրահանգին։

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկության վերաբերյալ հայտնեցին. «Լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանության պետը շարունակում է կատարել իր գարծառույթները»։