ԳԼԽԱՎՈՐՀասարակություն

Անհետ կորած զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։

Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է  ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից հայտնել են, որ ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք:

Զինծառայողների վիճակի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք, ո մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում էր չդադարող բուքը։