Շոուբիզնես

Արսեն, շուտ դուրս եկար կարտոշկա կլպողի ու սահման պահողի կերպարից, տղերքը չկան, իսկ դու արդեն տժժում ես ու ուրախ երգեր ներկայացնում

Բոլորս էլ հիշում ենք Արսեն Սաֆարյանի պատերազմի գնալը, երբ թվում էր, թե  Արսենը հենց ռազմի դաշտ է գնում ու անմիջապես կռվելու է:

Դե իհարկե, ինչպես շատերը՝ Արսենը հարմար պահ էր գտել սեփական PR-ը անելու, իբրև թե, տեսեք-տեսեք, ես ծնունդով արցախցի եմ, հիմա էլ եկել եմ իմ հող ու ջուրը պահելու: Այս մասին գրում է STARNEWS.am-ը:

Արսենն ու իր ընտանիքի անդամներն անդադար սթորիներ էին տեղադրում, անգամ Արսենը մոռանում էր, որ ռազմի դաշտում կապի խնդիր պետք է լինի, բայց, ինչ խոսք, համացանցին շատ բան պետք չէր:

Բոլորը գրեցին, բոլորը հիացան Արսենի  հերոսություններով, չնայած հարց է առաջանում՝ գնալ Արցախ ու ուղղակի նկարվել զինվորական համազգեստով, ո՞ր օրվանից է հերոսություն համարվում…

Չնայած՝ կներեք, մոռացել էինք, Արսենը կարտոշկա կլպելու նկար էլ ուներ իր զինանոցում, էդ էլ իր Իսկանդերն էր…

Արսեն Սաֆարյանը մեկնել է Արցախ (լուսանկարներ)

Տարածեցին, հերոսացրին, թե բա մեր հերոս Արսեն Սաֆարյան, անգամ մոռացան, որ մինչ Արսենը կարտոշկա կլպելու ու սնիկերսով նկար էր բեմադրում, էդ ընթացքում իսկական տղերք էին զոհվում հանուն մեզ… Բայց դե դա ինչ կարևոր է շատերի համար…

Պատերազմը վերջացավ, Արցախի մեծ մասը կորցրինք, հիմա արդեն տժժալու ժամանակն է: Արսենն էլ դուրս եկավ հերոսի կերպարից, բոլոր խաղերը խաղաց, բոլորը հասցրին իմանալ, որ Արսեն հերոս է, հիմա էլ արդեն կարելի է տխուր թեմաները դնել մի կողմ ու մի լավ տժժալ իր համերգին, որն Ապրիլի 7-ի առիթով է:

 

 

Ավելին՝ Արսենը շատ ուրախ երգ է ներկայացնելու՝ «Ինչ կա, չկա», դե հասկանալի է, մենք հիմա շատ ուրախ ենք ու մեր սիրտը միայն ուրախ երգերի կարիք ունի:

Արսեն, որ համերգ ես կազմակերպում, մի հատ էլ ինչ կա-չկա հարցն ուղղի  էն կանանց ու աղջիկներին, ովքեր ամուսին, հայր, որդի, եղբայր են կորցրել, թե՞ դա արդեն հետաքրքիր չի:

Իմ Արցախը դու ես, Ապա, ու իմ Արցախը երբե՛ք չի պարտվել. Արսեն Սաֆարյան

Շուտ դուրս եկար կարտոշլա կլպողի ու սահման պահողի կերպարից, այն դեպքում, որ էն տղաներից շատերը, ում դու տեսել ես, արդեն չկան… Հենց էդ տղաների շնորհիվ էլ դու էսօր քո երգերը երգելու ու փողեր աշխատելու տարբերակ ունես, գոնե մի երգ էլ նրանց նվիրի…

Մի հատ էլ գնա էդ տղերքի տներ, տես իրենց հարազատները ոնց են, հետո կհասկանաս՝ արդյոք կարող ես ասել՝ ինչ կա-չկա…