Հասարակություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ…

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիս ասել է, որ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին:

«Մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում. մենք ավելի քան 70 ռազմագերիների ենք փոխանցել Հայաստանին»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ հայկական կողմին են փոխանցվել մարտական գործողությունների ժամանակ գերեվարված բոլոր անձինք:

«Ով ավելի ուշ է ձերբակալվել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, նրանց ռազմագերի անվանել չի կարելի»,- ասել է Բայրամովը: