Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել. Մանրամասներ

Հայաստանում այսօր՝ ապրիլի 20–ին, կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել։

Տեղեկությունը հաստատել է Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Այս մասին գրել է NEWS.am-ը։

Նշենք, որ լրատվականի տեղեկություններով նա մեկ մանկահասակ երեխայի մայր էր, սա նրա երկրորդ հղիությունն էր։