Հասարակություն

«Թույլ չենք տալու, որ սյունիքը հանձնեք». փոխհրաձգություն է սկսվել պաշտոնյաների եւ ընդդիմության միջեւ Ֆեյսբուքում

«Հայաստան» դաշինքի անդամները ֆեյսբուք սոցիալական ցանցում արձագանքում են իշխող ուժի ներկյայացուցիչների, մասնավորապես` Արսեն Թորոսյանի եւ Արայիկ Հարությունյանի սկանդալային գրառումներին:
Նշենք, որ ֆեյսբուքյան այս փոխհրաձգությունը սկսվեց այն բանից հետո, երբ «Վերածնվող Հայաստան» կուսակցության  նախագահ Վահե Հակոբյանի հարցազրույցից հետո, ով մանրամասներ էր հայտնել ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքներից:

«Արայիկ Հարությունյան անունով անհասկանալի գոյացությանն ուղիղ և սպառիչ եմ ասում`
Վահե Հակոբյանի պահած մարզում թուրքը երբեք ոտք չէր դրել, ավելին ընդամենը 2 տարում կառուցվել ա Կապանի օդանավակայանն ու ձեռքաբերվել օդանավ(ոչ պետական միջոցներով), կառւցվել ա Կապանի գերժամանակակից կինոթատրոնը, իտալական տեխնոլոգիաներով իտալացիների կողմից հիմնված կիսաֆաբրիկատ սննդի գործարանը և այլն:
Դուք թշնամուն բերել հասցրել եք էդ օդանավակայանը, խլել շատերից իրանց հարազատի գերեզմանը, մնցյալի մասին չեմ խոսում:

Նույնը անգլերենով չեմ ասում, հուսալով, որ կհասկանաս քաղաքական դդում»,- գրել է իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանը:

«արսենթորոսյանակերպ եղելիությունները, որոնք պետական պաշտոնը ծանրաբեռնում են տարատեսակ անհայրենիք գործողությունների ալոպատրիկ տեսակառաջացման հիմքով, որպես իրենց կառավարման միակ արդյունք ունենալով Շուշիի ու Հադրութի, Դադիվանքի ու Ղազանչեցոցի հանձնումը, 5000 զինվորների կյանքը, 1000-ավոր խեղված ճակատագրերը՝ այսօր խոսում են թշնամու առաջ դարպասներ բացելուց:

Արսեն՝ գիտեմ, որ քաջ տեղյակ ես, թե ինչ խնամքով եմ նշում կատարում հատուկ քո համար պահված Քրեական օրենսգրքի հոդվածներում: Հաշված օրեր մնացին քեզ ստախոս տխմար;

Հ.Գ.եթե ինձ արգելափակած չլիներ, իմ էջում այս ժժակին չէի անդրադառնա»,- նույնպես գրել է Ռոբերտ Հայրապետյանը:

«ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ, ՈՐ ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆՁՆԵՔ

Vahagn Aleksanyan / Վահագն Ալեքսանյան և Arsen Torosyan «ֆաս»-ի հրաման եք ստացե՞լ))
Չեք կարողանալու բարդել ձեր անունակությունները մեր թիմի վրա։ Չի ստացվելու այլևս մոլորեցնել հասարակությանը։ Դուք դավաճան եք, և դա փաստ է։ Մեր երկրի սահմանները ԴՈՒՔ եք անպաշտպան թողել, պատերազմը ԴՈՒՔ եք պարտվել, ձեր պատճառով 5000-ից ավելի տղամարդ զոհվեց։ ԴՈՒՔ մեր գերիներին ՉԵՔ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ու անում եք դիտմամբ։ ՁԵՐ պատճառով Covid-ը տարածվեց. ԱՅՈ-ի քարոզարշավ էիք անում ու այդպիսով սպանեցիք հարյուրավոր մարդկանց։ ԴՈՒՔ եք, դեռ գերի ու անհետ կորած ունենալով, ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ կոչ անում։ ԴՈՒՔ եք արցախցիներին ԱՆՏՈՒՆ թողել։ Այս շարքը անվերջ կարելի է շարունակել

Թույլ չենք տալու, որ ՍՅՈՒՆԻՔՆ ԷԼ ՀԱՆՁՆԵՔ։
Իզուր ձեզ մի կոտորեք,ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈ

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ,ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈՒ ՊԱՀԻՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ, ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ԽԶԲԶԱՆՔ»,- գրել է Մարիա Պետրոսյանը։