ԳԼԽԱՎՈՐՀասարակություն

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։

Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում»,- տեղեկացնում են դեսպանությունից։