ԳԼԽԱՎՈՐՀասարակություն

Սյունիքի մարզի 3 համայնքի մի շարք հողամասեր կհատկացվեն ՌԴ ԱԴԾ-ին՝ ՀՀ սահմանների պաշտպանության ամրապնդման նպատակով

Գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավարևելյան սահմանների պաշտպանության
ամրապնդման անհրաժշտությամբ պայմանավորված:

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացնի Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:
Ըստ հիմնավորման՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավարևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր: