Հասարակություն

ՀԱՐՑՈՒՄ․ Գոհ եք կառավարության որոշումից,որ 50% փոխհատուցում են նրանց կոմունալ վճարումները, ովքեր փետրվարին գազը ծախսել են մինչև 10.000դրամի, իսկ հոսանքը՝ 5000 դրամի չափով

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ, վեցերորդ ու յոթերորդ ծրագրերով, որոնք սոցիալական աջակցության են, 11 հազար 444 անձի արդեն փոխանցվել է 929 մլն դրամի աջակցություն:

Այդ մասին կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ավելացնելով, որ շահառուների ցուցակը լրացվում է, ընդլայնվել է յոթերորդ միջոցառման շրջանակը, սա վերաբերում էր հղի կանանց: Եվ նախնական շուրջ 3800 շահառուի փոխարեն ակնկալվում է ունենալ ավելի քան 8000 շահառու:

«Յոթերորդ ծրագրով ընդլայնել ենք շահառուների շրջանակը՝ ներառելով նաև այն հղի կանանց, որոնց ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից, այլ մինչև նշված ժամանակաշրջանը՝ մարտի 13-30-ը, ընդհանրապես չեն աշխատում: Այսինքն՝ գուցե աշխատանքը կորցրել էին ավելի վաղ, և նաև իրենք չեն աշխատում: Այսինքն՝ սա վերաբերում է աշխատանք չունեցող կանանց և եթե ամուսին ունեն, նաև իրենց ամուսիններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Բաթոյանը՝ նշելով, որ վաղը վերջնական ցուցակները հրապարակված կլինեն:

Չորրորդ միջոցառումը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին, այս դեպքում գումարները փոխանցված են: Այս պահին կա 964 երեխայի տվյալ, որոնց գումարը հասանելի է բանկերում: Նրանցից ավելի քան 200-ն արդեն ստացել են գումարները:

«Ինչ վերաբերում է ութերորդ և իններորդ միջոցառումներին, ապա աջակցությունը տրամադրվում է դիմումների հիման վրա: Եվ այսօր արդեն դիմումների ընդունելությունը հնարավոր կլինի: Ութերորդ ծրագրով վճարումներն ամենաուշը վաղը առավոտյան 09:30-ից հասանելի կլինեն, իսկ իններորդ ծրագրով երեքից հինգ օրվա ընթացքում որոշում կկայացվի»,- ասաց նա:

Բաթոյանը տեղեկացրեց, որ գործում է երկու թեժ գիծ՝ 114 և 011 300 114 հեռախոսահամարներով: Հինգ օրվա ընթացքում ավելի քան 40 հազար զանգ է ստացվել: