Հասարակություն

Գումարները ստանալու համար պետք է ճիշտ լրացնել դիմումը. դիմումի ձևը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման կառավարության 9-րդ միջոցառման շահառուներին հորդորել է ճիշտ կազմել դիմումը:

Իսկ եթե դժվարանում են լրացնել դիմումը (9-րդ միջոցառում), հայտնել է, որ կարող են ներբեռնել դիմումի մուտքագրման ուղեցույցը և ըստ դրա լրացնել պահանջվող տվյալները։

«1. Լրացման ենթակա են բոլոր դաշտերը։

2. Յուրաքանչյուր էջում տվյալներ մուտքագրելուց հետո համոզվեք, որ ճիշտ եք լրացրել, ապա նոր անցեք հաջորդ էջին։ Դիմումը մուտքագրելուց հետո այն վերախմբագրել չեք կարող։

3. Եթե հաջողությամբ ավարտել եք մուտքագրումը, սպասեք Ձեր դիմումի պատասխանին։

4. Դիմումի պատասխանը կստանաք Ձեր նշած էլ․փոստի հասցեին 2-3 օրվա ընթացքում», նշել է Զ.Բաթոյանը։

ԱՍՀ նախարարը ներկայացրել է նաեւ, թե որ դեպքերում է դիմումի մուտքագրումը (9-րդ միջոցառում) մերժվում.

«Եթե

1. գրանցված աշխատող եք,

2. անհատ ձեռնարկատեր եք,

3. ընտանիքը նպաստառու է,

4. չունեք հաշվառում բնակչության պետական ռեգիստրում»։

Աղբյուր