Հասարակություն

Կնոջ մահից հետո Լևոն Արոնյանն իր մեջ ուժ է հավաքում

Պահեստային խաղացողներն են լեհ Յան Կրիշտոֆ Դուդան ու վրացուհի Նանա Ձագնիձեն։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, թիմի ավագը կլինի շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հայ Լևոն Արոնյանը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինացի Աննա Մուզիչուկը կներկայացնեն Եվրոպայի թիմը Ազգերի գավաթի առցանց մրցաշարում։ Այս տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE)։

​Պահեստային խաղացողներն են լեհ Յան Կրիշտոֆ Դուդան ու վրացուհի Նանա Ձագնիձեն։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, թիմի ավագը կլինի շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։

Երեքշաբթի FIDE-ն հայտնել էր, որ Ազգերի գավաթը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 5-10-ը։ Մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի հավաքականները, ինչպես նաև «մնացած աշխարհի» թիմը։