Հասարակություն

Երբ Պուտինը Երևանում էր, դու փորձում էիր իր ամեն հայացքը որսալ, ցուցադրաբար գրկախառնվում էիր, հիմա, երբ հեռու է, եթեր ես տալիս նրա հակառակորդին

Քաղաքականապես տհասություն է Հ1-ի եթերում ներկայացնել Ալեքսեյ Նավալնիի կարծիքը ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, հաշվի առնելով այն թե ինչ կարևորություն է տալիս այդ փոփոխություններին քո երկրի ռազմավարական դաշնակցի իշխանությունը։ Սա օբյեկտիվ լուսաբանման հետ կապ չունի։

Մարդկային առումով էլ սա ուղղակի ամոթալի է, քանի որ երբ Պուտինը Երևանում էր դու փորձում էիր իր ամեն հայացքը որսալ, ցուցադրաբար գրկախառնվել իր հետ օդանավակայանում (դրանից առաջ փորձելով իրեն սիրաշահել կոնյակ առաջարկելով), իր շարասյան ետեւից գլխիկոր ընկնել։ Բայց, ահա, երբ նա հեռու է, դու այստեղ եթեր ես տալիս մեկին, ում անունն անգամ Պուտինը չի արտասանում։ Սա մանկապարտեզի մակարդակի պահվածք է։ Իհարկե, կա կարծիք, որ սրա ետեւում ուրվագծվում է աշխարհագրական շրջադարցի սկիզբ, բայց միևնույն է, դա պակաս ամոթալի չի դառնում մարդկային պահվածքը։

Սա կապ չունի նաև ինքնիշխանության դրսևորման հետ։ Ինքնիշխանությունը ենթադրում է սեփական շահի գիտակցում և դաշնակցին հարգելու ունակություն։ Իսկ նշված միջադեպը դրա հետ կապ չունի։